ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվան ու Թեհրանը պայմանավորվել են որքան հնարավոր է շուտ Իրանում սկսել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ պայմանագիր էր կնքվել Իրանի Իսլամական Հանարպետությանը «Սպուտնիկ V» մատակարարելու վերաբերյալ։
«Առաջնահերթ է COVID-19-ի դեմ համատեղ պայքարը։ Այդ ուղղությամբ աշխատում են մեր համապատասխան գերատեսչությունները»,-ասել է Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Լավրովը նշել է, որ կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել՝ մատակարարման վերաբերյալ պայմանագիրը արագ կյանքի կոչելու համար, ինչպես նաև քննարկել են Իրանում «Սպուտնիկ V»-ի արտադրության շուտափույթ կազմակերպման հարցը։
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի դեմ ռուսական միաբաղադրիչ «Սպուտնիկ Լայթը» («Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչը) հավանություն է ստացել Իրանում կիրառվելու համար։
2021-ի հունվարին Իրանում հավանության է արժանացել նաև երկբաղադրիչ «Սպուտնիկ V» պատվաստանյութը։