Լոռու մարզում իսկական ձմեռ է. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Հոկտեմբերի 6-ին Լոռու, Տավուշի, Սյունիքի նախալեռներում կդիտվեն տեղումներ թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։
Sputnik
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել`«Լոռի, Մարգահովիտ։ 6.10.2021» վերտառությամբ։
Դատելով տեսանյութում տեղացող առատ ձնից` Լոռու մարզում իսկական ձմեռ է։
Որոշ մարզերում թաց ձյուն կտեղա. Սուրենյանն աշունը ձմռան է «վերածում»
Օգտատերերից մեկը Սուրենյանի հրապարակման մեկնաբանություններում մեկ այլ տեսանյութ է տեղադրել, որտեղ ձյուն է տեղում Վանաձոր քաղաքում։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ժամը 9։00-ի դրությամբ ձյուն էր տեղում նաև Դիլիջանի ոլորաններում։
Հիշեցնենք` երեկ Սուրենյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին Լոռու, Տավուշի, Սյունիքի նախալեռներում կդիտվեն տեղումներ թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։
«Կոմպոտները բացելու եղանակ է». Հայաստանի լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնում է, որ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։ Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: