Լեհաստանի համար ամերիկյան արտադրության F-35A «անտեսանելիների» առաջին երկու էսկադրիլիաների պատրաստումը նախատեսվում է 2022 թվականին (32 կործանիչ), Վարշավան առաջին ինքնաթիռները կստանա 2024 թվականից ոչ շուտ:
Սակայն Lockheed Martin ընկերության փոխնախագահի անփութության պատճառով արդեն հայտնի է Լեհաստանի ռազմաօդային ուժերի F-35A երկրորդ էսկադրիլիայի տեղակայման հավանական վայրը․ գաղտնի տեղեկատվությունը Ջեյ Ար Մակդոնալդը պատահաբար բացահայտել է Կելցե քաղաքում անցկացվող MSPO պաշտպանական ցուցահանդեսի ժամանակ: Վարշավան նախատեսում է երկրորդ Էսկադրիլիան (16 F-35A ինքնաթիռ) տեղակայել Սվիդվին 21-րդ մարտավարական ավիաբազայում՝ Բալթիկ ծովի ափից ոչ հեռու: Կործանիչների առաջին Էսկադրիլիան կտեղակայվի Լեհաստանի կենտրոնում՝ Լասկ քաղաքի մոտակայքում։
Ամերիկյան Breaking Defense հրատարակության լրագրողները նկատել են, որ F-35A ավիաբազայի տեղակայման կետերը խոցելի են. գտնվում են Կալինինգրադի մարզում տեղակայված ռուսական «Իսկանդեր» և С-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ների խոցման գոտում (հեռավորությամբ և բարձրությամբ՝ լեհական ավիացիայի կողմից թռիչքների կատարման ժամանակ):
Լեհաստանը 2020 թվականի հունվարին ԱՄՆ-ի հետ 32 F-35A Lightning II կործանիչների (4,6 մլրդ դոլարով) ձեռքբերման պայմանագիր է կնքել: Նույնիսկ ուսուցման և պահեստամասերի գինը հաշվի առնելով՝ մեկ օդանավի համար 143 մլն դոլար գինը պարզապես կողոպուտի տեսք ունի (համաշխարհային շուկայում F-35A-ի միջին գինը 80 մլն դոլար է)։ Սակայն Վարշավան ընտրության տեղ չունի, ՆԱՏՕ-ում գտնվելու 22 տարվա ընթացքում երկրի ավիապարկը չափազանց խարխլվել է․ ռազմաօդային ուժերն ունեն 27 ՄիԳ-29 կործանիչ, տասնութ Սու-22 և քառասունութ F-16 կործանիչներ: Սվիդվին ավիաբազայում այսօր տեղակայված են 1980-ականների խորհրդային արտադրության կործանիչներ-ռմբակոծիչներ՝ տասներկու Су-22М4 և վեց Су-22УМ3К, որոնք շուրջ 40 տարեկան են:
Առաջնային թիրախները
Լեհաստանի ռազմաօդային ուժերի Սվիդվին ավիաբազան Կալինինգրադից 300 կմ հեռավորության վրա է։ Նմանատիպ ռազմական օբյեկտ կա Լասկ քաղաքի մոտ՝ Կալինինգրադի մարզից և Բելառուսի Հանրապետությունից մոտավորապես նույնքան հեռու։ Արևելյան Եվրոպայում ամերիկյան արտադրության ժամանակակից հարվածային ավիացիայի այդպիսի տեղակայումը պատահական չի թվում նաև հեռանկարում՝ սպառնում է Կալինինգրադին և Բրեստին։ Հատկապես հաշվի առնելով Վաշինգտոնի շահերին Վարշավայի ստրկամիտ նվիրվածությունը։
Նշենք, որ նույնիսկ «հում» F-35A ինքնաթիռը կարող է B61-12 միջուկային ռումբ կրել՝ մինչև 5 կիլոտոննա տրոտիլային համարժեքով: «Անտեսանելիները» պետք է միջուկային հավաստագրում անցնեն 2023 թվականին (նախքան Լեհաստան մատակարարվելը), սակայն F-35A ինքնաթիռների կողմից ճշգրտվող B61-12 միջուկային ռումբերի թեստային կիրառումը (մակետների տեսքով) Էդվարդս ավիաբազայում մշակվում է 2019 թ․-ից (գործողության հեռահարությունը՝ նետման կետից մինչև 30 կիլոմետր):
Հեռանկարում հենց F-35A-ին է պատկանելու «միջուկային կործանիչի պաշտամունքային դերը»: Նման ինքնաթիռների հայտնվելը Լեհաստանում՝ Ռուսաստանի և Բելառուսի շեմին, ամենայն հավանականությամբ ՆԱՏՕ-ի բոլոր արևելաեվրոպական երկրների համար չափազանց տհաճ արձագանք կառաջացնի Մոսկվայի և Մինսկի կողմից: Բալթյան երկրներում և Լեհաստանում անվտանգությունը հաստատ չի ավելանա։
Դաշինքի բոլոր ռազմավարական «լիցքավորված» օբյեկտները, բազաներն ու զինանոցները կհայտնվեն ռուսական «Իսկանդեր-Մ» և «Տրիումֆ» ԶՀՀ-ների թիրախում՝ խոցման 5 րոպեանոց գոտում: Էլ չենք խոսում ռուսական կողմից ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ՆԱՏՕ-ի կապի և տվյալների փոխանցման համակարգերի շրջափակման մասին։ Օրինակ, ռադիոէլեկտրոնային պայքարի «Мурманск-БН» համալիրը Կալինինգրադի մարզից կարող է մինչև 3000 կմ շառավղով վերահսկել (անջատել) Պենտագոնի և ՆԱՏՕ-ի «կապի գլոբալ կարճալիքային համակարգը»:
Օբյեկտիվորեն, հին Су-22-ները Լեհաստանին ավելի շատ անվտանգություն են ապահովում, քան նոր F-35 Lightning II-ները, բայց Վարշավան, «սանձապատառ» ձգտում է «ռազմական առաջատար» դառնալ Արևելյան Եվրոպայում։ Ավելի վաղ ստորագրվել էին Լեհաստանին ԱՄՆ-ի արտադրության M1A2 Abrams SEPv3 250 տանկերի և չորս Leonardo Helicopters AW101 Merlin ծանր հականավային ուղղաթիռների (ՌԾՈւ) մատակարարման պայմանագրեր:
Լեհաստանի տարածքում ամերիկյան զորքերի մշտական ներկայությունը ընդլայնվել է մինչև 5500 «սվին», տեղակայվել են Պենտագոնի MQ-9 Reaper հետախուզական-հարվածային ԱԹՍ-ները, որոնք Ռուսաստանում համարվում են միջին հեռահարության հրթիռների անալոգներ (մարտական ծանրաբեռնվածությունը՝ 1740 կգ, գործողության շառավիղը՝ մինչև 3000 կմ, տեղակայումը՝ Կալինինգրադի մարզից 270 կմ և Բելառուսի Հանրապետության սահմաններից 500 կմ հեռու)։
Եվրոպացի «հայտնագործողները»
Լեհաստանի և Բալթյան երկրների ռազմականացումն արտացոլում է «չափազանց խաղաղ» Եվրոպան ամերիկյան սպառազինություններով «փչելու» ընդհանուր ռազմավարությունը։ ԱՄՆ ՌՕՈւ-ն հոկտեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայի Լեյկենհիթ ավիաբազայում ակտիվացրել է իր առաջին եվրոպական F-35A Էսկադրիլիան և պատրաստվում է առաջիկա ամիսներին այնտեղ տեղակայել 27 «անտեսանելի» ինքնաթիռ, իսկ հետագայում՝ F-35A 48 ինքնաթիռներով երկու էսկադրիլիաներ:
Եվրոպայում ԱՄՆ ՌԾՈւ հրամանատար գեներալ Ջեֆրի Հարրիգյանը հայտարարել է․ «Մենք արդեն լավ ծրագրեր ունենք, քանի որ մենք սկսում ենք մտածել այն մասին, թե ինչպես կարող ենք օգտագործել այդ հնարավորությունը, հատկապես մեր շատ գործընկերների հետ, որոնք ռազմական գործողությունների թատերաբեմում արդեն F-35 ունեն»:
Մեջբերումը վառ արտացոլում Է Վաշինգտոնի աշխարհընկալումը՝ Եվրոպան ընդամենը ռազմական գործողությունների թատերաբեմ է, ընդ որում՝ առանց մեղմացնող «հնարավոր» բառի։ Պատահական չէ, որ եվրոպացիների համար նորանոր սարսափներ են հորինում Բալթյան երկրների, Լեհաստանի և Հին աշխարհի այլ երկրների հանդեպ ռուսական ագրեսիայի մասին։ Այս ֆոնին ամերիկյան զենքի գնումներից հրաժարվելը նմանվում է «ազատ աշխարհի» շահերին դավաճանելուն։
ԱՄՆ-ի ՌՕՈւ-ն մոտակա տարիների համար հրաժարվել է F-35-ի զանգվածային գնումներից, ՆԱՏՕ-ի ՌՕՈւ-ի-ի գլխավոր հրամանատար գեներալ Տոդ Ուոլթերսը հայտարարել է մինչև 2030 թվականը Եվրոպայում 450 F-35 ինքնաթիռներ կենտրոնացնելու պլանների մասին՝ առավելապես դաշնակիցների հաշվին:
Պարադոքսալ է, բայց Պենտագոնի կողմից սերիական արտադրության համար չհաստատված, միանգամայն «հում» F-35-ը արդեն ստացել են եվրոպացի դաշնակիցներն ու գործընկերները՝ Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Իտալիան, Նիդեռլանդները, Դանիան, ձեռք բերման փուլում է Շվեյցարիան (36 ինքնաթիռ՝ 5,5 միլիարդ դոլարի)։
1,4 տրիլիոն դոլար արժողությամբ Lockheed Martin մարող նախագիծը ամերիկացի մասնագետները վաղուց արդեն «ազգային աղետ» են անվանում, բայց Եվրոպայում պատերազմի համար «մեկանգամյա» կործանիչը (յուրաքանչյուրը 80 մլն դոլար և ավելի արժողությամբ) միանգամայն բավարար կլինի: Եվրոպացիներին նախ պարտադրում են գնել «անտեսանելիները», իսկ հաջորդ տրամաբանական քայլը կլինի ԱՄՆ դաշնակիցներին Ռուսաստանի դեմ պատերազմ պարտադրելը (հիշում ենք ՆԱՏՕ-ի ու գործընկերների մասնակցությամբ Աֆղանստանում ամերիկյան անիմաստ ու խայտառակ նախաձեռնությունը)։ Հիփոթետիկ Երրորդ համաշխարհային պատերազմում ամերիկացիներն արդեն օվկիանոսից այն կողմ՝ անվտանգ տեղում նստած չեն մնա, բայց առաջին զոհերը Արևելյան Եվրոպայի ժողովուրդները կդառնան։
Մինչդեռ Կալինինգրադի մարզում անցկացվել են շարժական «Իսկանդեր-Մ» ՕՄՀՀ-ների հաշվարկների վարժանքներ՝ պայմանական հակառակորդի հրթիռային համալիրները, պաշտպանված օբյեկտները և հրամանատարական կետերը նմանակող թիրախների վրա էլեկտրոնային միավոր և խմբակային արձակումներով:
Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը լայնածավալ զորավարժություններ են անցկացնում Ռուսաստանի կենտրոնում։ Սվերդլովսկի մարզում ներառված են ավելի քան 3000 զինծառայողներ և 300 միավոր մարտական տեխնիկա: Ընդ որում, «Ярс» շարժական հրթիռային համալիրները արձակման պատրաստության վիճակի են բերվում ընդամենը յոթ րոպեում։ Մինչև 10 հազար կմ հեռահարությամբ և յուրաքանչյուրը 500 կիլոտոննա քաշով պոկվող մարտական բլոկներով շարժական ՄԲՀ-ները դժվար է ճանաչել, հետևել և ոչնչացնել:
Ռուսաստանում այսօր ատոմային սուզանավից հաջողությամբ գործարկել են «Циркон» հիպերձայնային հրթիռը (ավելի վաղ 10 արձակում է կատարվել վերջրյա նավից): Հրթիռի արագությունը գերազանցում է 9 Մախը (ավելի քան 10 հազար կմ/ժ): Խոցման առավելագույն հեռահարությունը 1000 կմ է։
Իհարկե, սա ՌԴ-ի կողմից ռազմական սպառնալիքներին հարկադրված արձագանքի ցուցակի սկիզբն է միայն։ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր թշնամական քայլ գտնվում է անդառնալի, բազմակերպ, կայծակնային և ջախջախիչ վրեժխնդրության թիրախում։
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–ալիքին հետևյալ հղումով` https://t.me/AKhrolenko։