«Իվանուշկի International» խմբի մենակատարն ամուսանում է

Կիրիլ Տուրիչենկո
Շատերը կարծում էին, որ երգիչը հանդիպում է հայտնի հաղորդավարուհու հետ, մինչդեռ նա առաջարկություն է արել ուրիշին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական «Իվանուշկի International» փոփ խմբի մենակատար Կիրիլ Տուրիչենկոն պատրաստվում է ամուսնանալ։ 38-ամյա երգիչը բլոգեր Մարիա Սոլոդարի հարսանիքի ժամանակ առաջարկություն է արել իր ընկերուհուն՝ Դարյա Տարասովային։ Տեղեկությունը հայտնում է StarHit–ը։
Սկզբում երաժիշտը ֆրանսերեն երգ է կատարել ու հուզել հյուրերին։ Հետո արտիստը հանկարծ ծնկի է իջել և ամուսնության առաջարկություն արել Դարյային։
«Նա ասաց «այո»։ Ես կարծում եմ, որ սա մեր հարսանիքի լավագույն ավարտն էր. սկիզբ դրվեց նոր պատմության»,- իր բլոգում գրել է Սոլոդարը։
«Կդառնա՞ս իմ կինը». Սիրասը Անիին ամուսնության առաջարկ է արել Սևանի հատակին. տեսանյութ
Հայտնի է, որ սիրահարներն արդեն ավելի քան մեկ տարի է` հանդիպում են, մինչ այդ զույգը հանրությունից թաքցնում էր հարաբերությունները։ Շատերը մտածում էին, որ Տուրիչենկոն հանդիպում է հայտնի հաղորդավարուհի Յուլյա Բարանովսկայայի հետ։
Ըստ կայքի` Դարյան շոու բիզնեսից շատ հեռու է և կապ չունի այդ ոլորտի հետ։
Ազիզան չեղարկել է Գրիգորյանի հետ ամուսնությունը. պատճառը գործարարի սիրուհիներն են
Կիրիլ Տուրիչենկոն ուկրաինացի երաժիշտ է, երգիչ և դերասան։ Նա «Իվանուշկի International» խմբի մենակատարն է 2013 թվականից։
«Ինձ երջանկություն չբերեց». Ուլյանա Սերգեյենկոն` Դանիլ Խաչատուրովի հետ ամուսնության մասին