Հռոմի նախագահական պալատում կազմակերպվել է հայկական նկարների բացառիկ ցուցադրություն

Աշխատանքները ներկայացված են Կուիրինալե պալատի սրահներից մեկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետական այցի շրջանակներում Իտալիա է բերել հայ նկարիչների աշխատանքների բացառիկ ցուցադրություն:
Հռոմի նախագահական պալատում կազմակերպվել է հայկական նկարների բացառիկ ցուցադրություն
Ժամանակավոր ցուցադրությունը կազմակերպվել է Քուիրինալե նախագահական պալատում։ Սարգսյանն իտալացի գործընկերոջ՝ Սերջիո Մատարելլայի հետ ներկա է գտնվել դրա բացմանը։
Հռոմի նախագահական պալատում կազմակերպվել է հայկական նկարների բացառիկ ցուցադրություն
Ցուցադրության մեջ ներառված են Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Հակոբ Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի և Հովհաննես Այվազովսկու աշխատանքները: Սա պատասխան ցուցահանդես է 2019 թվականի ցուցահանդեսին, երբ Արմեն Սարգսյանի նստավայրում ներկայացված էին Հռոմի Կապիտոլիումի թանգարանի հավաքածուից երեք հին հռոմեական խճանկարներ։
Հռոմի նախագահական պալատում կազմակերպվել է հայկական նկարների բացառիկ ցուցադրություն
Նշենք, որ ՀՀ նախագահը Հռոմ է ժամանել հոկտեմբերի 5-ին, սակայն պետական այցը մեկնարկել է այսօր` հոկտեբերի 6-ին։ Նա արդեն հանդիպել է իր իտալացի գործընկեր Սերջո Մատարելլայի հետ, ինչպես նաև ընդլայնված ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Հռոմի նախագահական պալատի վրա հայկական դրոշ է ծածանվում
Նախատեսված են նաև հանդիպումներ Սենատի ղեկավար Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի ղեկավար Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ: