Հրատապ հարցեր. ՊԵԿ–ում անցկացվում է ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների խորհրդի նիստը

ՊԵԿ-ում անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի ամենամյա նիստը
Քննարկումների առանցքում ԱՊՀ պետությունների հարկային մարմինների՝ անցած տարվա կատարողական ցուցանիշներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՄՂՀԽ) ամենամյա նիստը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ըստ հաղորդագրության` 28-րդ նիստը, COVID-19 համավարակով պայմանավորված, անցնում է տեսակոնֆերանսի ձևաչափով։
Քառօրյա հեռավար հանդիպումներն անցկացնում են համակարգող խորհրդի հարկային մարմինների փորձագետները և ղեկավարները։
«Քննարկումների առանցքում ԱՊՀ պետությունների հարկային մարմինների՝ անցած տարվա կատարողական ցուցանիշներն են, 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսդրության փոփոխությունները և ԱՊՀ ՀՄՂՀԽ 2021թ․ աշխատանքների ծրագրի իրագործման արդյունքները։ Քննարկվելու է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից հաստատված «Մինչ 2030թ․ ընկած ժամանակահատվածի համար ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ» նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը»,- նշում են ՊԵԿ-ից։
ՊԵԿ-ում անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի ամենամյա նիստը
Նիստի ընթացքում հաստատվելու են ԱՊՀ ՀՄՂՀԽ՝ նախորդող հնգամյա գործունեության հաշվետվությունը և համակարգող խորհրդի աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները։ Լինելու են նաև հարկային վարչարարությանը վերաբերող հրատապ մի շարք հարցեր։
Գործակալները պետք է ԱՊՀ–ի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին. ՊԵԿ
Դիտարկվելու են աշխատանքային խմբերի առաջարկները՝ ԱՊՀ մասնակից պետության տարածքում իրականացվող հարկային ստուգմանն ԱՊՀ այլ պետության հարկային մարմնի մասնակցության պայմանների և կարգի, հարկ վճարողների շրջանում հարկային մարմինների գործունեությամբ բավարարվածության մակարդակի որոշման մեթոդաբանության, ԱՊՀ պետություններում կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրերի կիրառման պրակտիկայում առաջացող խնդիրների հնարավոր լուծումների վերաբերյալ։
Փորձագետների քննարկումների արդյունքները կներկայացվեն ԱՊՀ ՀՄՂՀԽ ղեկավարների՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք նիստին։
Արթուր Դավթյանն ԱՊՀ գործընկերներին է ներկայացրել Հայաստանում կատարված բարեփոխումները