Հայաստանի որոշ հատվածներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն

Լեռներ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Այսօր տեղումներ կգրանցվեն Հայաստանի շրջանների զգալի մասում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` լեռնային շրջաններում, Լոռու, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Եղանակի տեսություն
Այսօր Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։
Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +12-ից +14-ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +8-ից +10։
Բավրա գյուղի մոտակայքում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել