Երևանի քաղաքապետարանը երեկ` հոկտեմբերի 5-ին, ինքնակամ կառույցներ է ապամոնտաժել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Նոր Նորքում էլ ապօրինի կառույցներ կառուցած քաղաքացիները պարտավորվել են սեփական ուժերով կատարել ապամոնտաժումը, նրանց տրվել է ողջամիտ ժամանակ։
Հիշեցնենք` Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։