Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում. տեսանյութ

Sputnik
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։
Ըստ հաղորդագրության` միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնում է, որ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։
«Կոմպոտները բացելու եղանակ է». Հայաստանի լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը