Զգալի կցրտի. եղանակի տեսություն

Աշուն
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԻն «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են` հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 8-10 աստիճանով։
ՌԴ–ից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը 2021թ․-ի առաջին կիսամյակում աճել է
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-6-ը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-9-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Քամին հարավ-արևելյան է` 5-10 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 5-6-ը, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ո՞ր տարիքի մարդիկ են ավելի շատ պատվաստվել Հայաստանում
Մայրաքաղաքում հոկտեմբերի 5–ի գիշերը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +14...+16 աստիճան։