«Moderna»–ի պատվաստանյութը հասանելի կլինի ՀՀ պոլիկլինիկաներում և շարժական կետերում

Բուժհաստատություն
Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Մոդեռնան» ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում պատվաստումներ իրականացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկյան «Moderna» ընկերության 50 հազար դեղաչափ «Spikevax» («Սպայկվաքս») պատվաստանյութը, որը Լիտվայի կառավարությունը նվիրաբերել է Հայաստանին, հասել է Երևան: Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը։
«Բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ նախարարությունը տեղեկացնում է, որ ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
Ո՞ր տարիքի մարդիկ են ավելի շատ պատվաստվել Հայաստանում
Հիշեցնենք` սեպտեմբերի 30–ին հայտնի դարձավ, որ Լիտվայի կառավարությունը որոշել է «Moderna»–ի արտադրած «Spikevax» պատվաստանյութի 50 000 դեղաչափ փոխանցել Հայաստանին:
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 517 047 պատվաստում։ Նույն օրվա տվյալներով` պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 352 600 մարդ, երկրորդ դեղաչափը` 164 447։