Խմել կարելի՞ է․ թե ինչպես են ձերբակալել Սաակաշվիլիին Թբիլիսիի բնակարանում

Համացանցում է հայտնվել Թբիլիսիի բնակարանում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության տեսանյութը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ուժայինները ձերբակալել էին Թբիլիսիի բնակարանում՝ ընթրիքի պահին։ Համապատասխան տեսանյութը նկարահանվել է և տեղադրվել է «Մետրոնոմ» YouTube-ալիքում։
Կադրերում երևում, թե ինչպես են ուժայինները ձեռնաշղթաներ հագցնում Սաակաշվիլիին հենց ընթրիքի սեղանի մոտ։
Հիշեցնենք՝ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիի արվարձաններից մեկում հոկտեմբերի 1-ի երեկոյան։ Նա ապօրինաբար հատել է երկրի սահմանը և Ուկրաինայից Վրաստան է ժամանել շաբաթ օրը անցկացվող տեղական ընտրություններից առաջ։ Նախկին նախագահը մեղադրվում է մի շարք քրեական գործերով, որոնցից երկուսով նրա նկատմամբ հեռակա դատավճիռ է կայացվել, մյուս գործերը դատական վարույթում են։