Հայտնի է` որն էր «Ֆեյսբուքի» համատարած խափանման պատճառը

Facebook
Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքն ընկել է գրեթե 5 տոկոսով, իսկ դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը զրկվել է գրեթե 7 միլիարդ դոլարից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Facebook-ի աշխատանքի խափանումը պայմանավորված է եղել մագիստրալային երթուղիչներում փոխդասավորության փոփոխություններով։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերության ինժեներներին։
«Մեր տվյալների մշակման կենտրոնների միջև ցանցային հոսքի համակարգման համար պատասխանատու մագիստրալային երթուղիչներում փոխդասավորության փոփոխությունները հանգեցրել են խնդիրների, որոնք ընդհատել են կապը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Facebook –ի աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել ընկերության շենք
(Ավելի պարզ ասած` ինչ-որ պահի Facebook-ը «վերցրել» է քարտեզը, որն աշխարհի համակարգիչներին հուշում էր տարբեր առցանց օբյեկտներ գտնելու ճանապարհը։ Արդյունքում, երբ մենք բրաուզերում փնտրում էինք Facebook.com, այն պատկերացում չուներ, թե որտեղ պետք է «փնտրի» Facebook-ը-KrebsonSecurity)
Ընկերությունում պարզաբանել են, որ ցանցային հոսքի այդ խափանումը կասկադային ազդեցություն է ունեցել տվյալների մշակման կենտրոնների կապի տեսակի վրա, ինչը հանգեցրել է ծառայությունների աշխատանքի դադարեցմանը:

Միաժամանակ ընկերությունում հավաստիացրել են, որ Facebook-ի, ինչպես նաև Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքի խափանումը օգտատերերի տվյալների բացահայտման չի հանգեցրել:

Հիշեցնենք, որ Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և ընկերությանը պատկանող մի շարք այլ հավելվածներ երկուշաբթի օրը գրեթե յոթ ժամով անհասանելի են օգտատերերի համար:
Facebook-ի համար, ըստ Downdetector-ի, սա պատմության մեջ ամենամեծ խափանումն էր: Տեղի ունեցածի ֆոնին սոցիալական ցանցի բաժնետոմսերի աեքն ընկել է գրեթե 5 տոկոսով, իսկ դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կորցրել է գրեթե 7 մլրդ դոլար: