ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի, Sputnik. Հայ առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը և իր ընկերուհին, որոնք վերջերս տեղափոխվել են ԱՄՆ, սկսել են նոր տանն ապրել, որը Սենթ Լուիսում է։ Տեղեկանում ենք Chess24 շախմատային պորտալից, որին Արոնյանը մանրամասներ է պատմել։
Արոնյանը ցուցադրել է իր շապիկը, որի վրա պատկերված է «Ճանապարհորդություն դեպի ԱՄՆ» ֆիլմի հայտնի հերոսներից մեկը։
«Այս պատկերը մի փոքր սիմվոլիկ է»,- ասում է նա։ Արոնյանը խոստովանել է, որ իրեն շատ հարմարավետ է զգում Սենթ Լուիսում։
«Հիանալի է ապրել Սենթ Լուիսում։ Փողոցում՝ շախմատի ակումբի կողքին, իմ լուսանկարն է։ Տեսնում եք, ես հայտնի եմ Սենթ Լուիսում։ Ինձ շատ լավ են վերաբերվում այստեղ։ Սենթ Լուիսի ակումբի աշխատակիցները շատ սիրալիր են ինձ հետ, ինչը բավականին հաճելի է»,- պատմել է Արոնյանը՝ հավելելով, որ իր հարևաններից մեկը հայտնի գրոսմայստեր Լենյեր Դոմինգեսն է, որն ավելի վաղ հանդես էր գալիս Կուբայի դրոշի ներքո։
Հայաստանում հայ շախմատիստի ԱՄՆ տեղափոխվելու մասին լուրերը շատ տխուր են ընդունել։ Արոնյանն ինքը խոստովանում է, որ 38 տարեկանում եկել է այն մտքին, որ տեղափոխությունը լավագույն տարբերակն է լինելու իր համար։
Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանն ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին: Արոնյանն իր որոշումը հիմնավորել է «շախմատային ոլորտ ներխուժած ոչ կոմպետենտ պետական գործիչներով» և պետության կողմից շախմատիստներին չաջակցելով։