«Սպասում ենք ձեզ». Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Հայաստան

Ալեն Սիմոնյան
ԱԺ խոսնակը հիշեցրել է, որ ռուս գործընկերոջ այցը պետք է տեղի ունենար 2020 թվականին, սակայն համավարակի պատճառով հետաձգվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևան է հրավիրել Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյին:
«Ձեր այցը նախատեսված էր 2020 թվականի սկզբին, բայց համավարակի պատճառով, ցավոք, չկայացավ: Մենք անհամբեր սպասում ենք ձեզ, պետք է կազմակերպենք ձեր այցը», - Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ասել է Սիմոնյանը:
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին ԼՂ զինված հակամարտության կարգավորման համար
ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ և ՌԴ խորհրդարանների համագործակցությունն ամենաբարձր մակարդակում է: Այս համատեքստում նա ընդգծել է, որ հայ դիտորդների համար հետաքրքիր էր հետևել Ռուսաստանում կայացած էլեկտրոնային քվեարկությանը:
Հայաստանը գտնվում է ՌԴ–ի ուշադրության կենտրոնում. հանդիպել են Գնել Սանոսյանն ու ՌԴ դեսպանը
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 4-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան: Այցի շրջանակում նախատեսված է Սիմոնյանի հանդիպումը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Պուտինն ու Փաշինյանը շուտով կհանդիպեն. Մատվիենկո