ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի համար:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեկ տարի առաջ Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում ձեր ներդրած ջանքերի համար: Ես գիտեմ, որ աշխատանքը շարունակվում է: Շնորհակալ եմ անձամբ Ձեզ և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին», - ասել է Սիմոնյանը, այսօր Մոսկվայում բանակցությունների մեկնարկից առաջ:
Կողմերը հանգամանորեն քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` անդրադառնալով տեւական խաղաղության հաստատմանը եւ դրա իրականացումը խոչընդոտող խնդիրների վերացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարեւորվել է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի հարցը:
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական համագործակցությանը քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական ու այլ ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական համագործակցությանը քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական ու այլ ոլորտներում:
Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանում է: Նախատեսված են հանդիպումներ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Այցի վերջին օրը պատվիրակությունը կհանդիպի Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: