ՌԴ–ից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը 2021թ․-ի առաջին կիսամյակում աճել է

Բանկոմատ
Հայաստանից մեկ դրամական փոխանցման միջին գումարը մոտավորապես նույնն է մնացել` մոտ 300 դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները 2021 թ․-ի առաջին կիսամյակում աճել են մոտ 5.6%-ով: Այս մասին են վկայում Ռուսաստանի Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալները։
Եթե 2020թ.-ի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 352 մլն դոլար, ապա 2021թ.-ի նույն ժամանակահատվածում՝ արդեն 372 մլն դոլար։
Աճել են նաև Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումները՝ 161-ից հասնելով 181 մլն դոլարի։
Ինչպե՞ս պահպանել խոշորագույն արտահանումը դեպի ԱՄՆ. բացատրում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2021թ․-ի առաջին կիսամյակում Ռուսաստանից դրամական փոխանցումները մի փոքր շատ են եղել (375 մլն դոլար), իսկ Հայաստանից Ռուսաստան՝ 188 մլն դոլար:
Հայաստանից մեկ դրամական փոխանցման միջին գումարը մոտավորապես նույնն է մնում (մոտ 300 դոլար)։ 2020 թ․-ի երկրորդ եռամսյակում այն կազմել է 330, հիմա՝ 295 ԱՄՆ դոլար (ամենայն հավանականությամբ, ցուցանիշը նաև 2020 թ․-ի մարտից ռուբլու փոխարժեքի ընդհանուր անկման պատճառով է):
Եթե հիմք ընդունենք նախաճգնաժամային 2019 թվականը, ապա Ռուսաստանից ստացված արտասահմանյան դրամական փոխանցումների զուտ ներհոսքի (ներհոսքից հանած արտահոսքը) մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմել է մոտ 4,6 տոկոս։