Փաշինյանը բանագնացներ է գործուղել ռուսաստանյան «Ալռոսա» ընկերություն

«Ալռոսան» հայաստանյան ադամանդագործության շուկայի հումքի առաջատար առաքողն է, որին պատկանում են աշխարհում ալմաստի հումքի խոշորագույն պաշարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի, Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որշմամբ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը հոկտեմբերի 4-6-ը գործուղվել են Մոսկվա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակից։
Գործուղման նպատակը ռուսական «Ալռոսա» բաժնետիրական ընկերության ղեկավարության հետ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելն է։
Ինչպես է Հայաստանը զարգացնում ադամանդագործությունը. նոր գործարանի բացման լուսանկարները
Նշենք, որ ռուսական «Ալռոսան» հայաստանյան ադամանդագործության շուկայի հումքի առաջատար առաքողն է, որին պատկանում են աշխարհում ալմաստի հումքի խոշորագույն պաշարները։
Պատրաստի արտադրանքի արտահանման ավանդական ուղղությունները Հայաստանի համար մնում են Բելգիան, ԱՄՆ–ն և ԱՄԷ–ն։
«Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը». ո՞ւմ է պատկանում Աբովյանի ադամանդի գործարանը