Այսօր առավոտյան Օմսկում ձյուն է եկել, որ շատ արագ հալվել է, իսկ օդերևութաբանները նորմայից բարձր ջերմաստիճան են կանխատեսում հոկտեմբերի համար, հայտնում է Օբ-Իրտիշի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մշտադիտարկման վարչությունը։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը՝ ձյունը անմիջապես չի հալվել, քանի որ այդ պահին օդի ջերմաստիճանը գրեթե զրոյական էր։
«Չնայած հոկտեմբերին օդի ջերմաստիճանը Օմսկի մարզի տարածքում խոստանում է նորմայից բարձր լինել, ամիսը կսկսվի ոչ թե թռչող սարդոստայնիկներից, ինչպես կցանկանային Օմսկի բնակիչները, այլ ձյան փաթիլներից»,-ասվում է Օբ-Իրտիշի ՀՄՄՎ կայքում։
Ձյան տեսքով տեղումների պատճառը, նշում են օթերևութաբանները, հյուսիս-արևելքից եկած սառը օդային զանգվածներն են։