Նրանք էլ էմոցիաներ ունեն․ զվարճալի նկարների շարք՝ կենդանական աշխարհից

Ամեն տարի հոկտեմբերի 4-ին նշվում է Կենդանիների համաշխարհային օրը: Այս տոնը սահմանվել է Բնության շարժման կողմնակիցների միջազգային կոնգրեսում և նպատակ ունի մարդկության ուշադրությունը հրավիրել մեր չորքոտանի բարեկամների խնդիրների վրա։
Sputnik
6 / 15

Խոզուկը երջանիկ դեմքով դուրս է գալիս ջրից։ Նկարն արված է Ջորջիայում, ԱՄՆ։

7 / 15

Ծովակատվիկը ապշած նայում է լուսանկարչական ապարատին։ Նրան բռանցրել են Խաղաղ Օվկիանոսում։

12 / 15

Գաղտնիք չէ, որ կատուներն ատում են աղմուկ, վազվզոց և ․․․ մարդկանց։ Այս ջղային մռութով փիսիկը այդ թեորեմի ապացույցն է։ Սելկիրկ ռեքս ցեղատեսակի կատվին նկարել են Մոսկվայում կայացած Grand Prix Royal Canin-2017 միջազգային ցուցահանդեսում։

Ընդունված է ասել, որ կենդանիները մարդու բարեկամներն են, բայց դա, ցավոք, միայն խոսքերով։ Մարդկությունը դարեր շարունակ որսում է կենդանիներին՝ այլընտրանքային սնունդ չունենալու պատճառով, բայց ժամանակակից աշխարհում էլ մենք շարունակում ենք բուծել կենդանիներին՝ նրանց ուտելու, նրանց կաշվից և մորթուց իրեր պատրաստելու նպատակով։
Համաշխարհային տենդենցը, սակայն, գնում է մոլորակը փրկելու ճանապարհով, և տարեցտարի էլ ավելի շատ կենդանասերներ են բարձրաձայնում մեր չորքոտանի ընկերների խնդիրների մասին։
Ամեն տարի հոկտեմբերի 4-ին նշվում է Կենդանիների համաշխարհային օրը։
Sputnik Արմենիայում մենք որոշել ենք ծանր թեմաներից հեռու՝ ներկայացնել զվարճալի կենդանիների ֆոտոշարք։ Այստեղ կտեսնեք զարմացած գետաձիուց մինչև ջղային փիսիկի, երջանիկ փոկից մինչև խորամանկ պանդայի լուսանկարներ։