Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-6-ը շրջանների զգալի մասում, 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Սիրում եմ Հայաստանը. «Սևան» ակումբի կիպրոսցի մարզիչը` ծրագրած հաջողությունների մասին
Քամին հարավ-արևելյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-6-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հոկտեմբերի 4-6-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ալիևները 400 մլն ֆունտի բրիտանական անշարժ գույք են վաճառել. Պանդորայի փաստաթղթերի գաղտնիքը
Մայրաքաղաքում հոկտեմբերի 4–ի գիշերը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +19...+21 աստիճան։