Հայաստանը գտնվում է ՌԴ–ի ուշադրության կենտրոնում. հանդիպել են Գնել Սանոսյանն ու ՌԴ դեսպանը

Գնել Սանոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը
Նախարարն ու Հայաստանում Ռուսաստանի դեսպանը մի շարք հարցեր են քննարկել։ Անդրադարձել են նաև ռուսական ընկերությունների աշխատանքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի– Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Նախարարության հետ առկա է լավ համագործակցություն՝ վստահեցնելով, որ այն առաջիկայում կշարունակվի և ավելի կզարգանա։
Հայաստանը մեզ համար կարևոր գործընկեր է․Կոպիրկինը հանդիպել է ՀՀ սոցապ նախարարին
Դեսպան Կոպիրկինն ընդգծել է, որ ՏԿԵ նախարարության հետ լավ աշխատանքային հարաբերություններ կան, նախարարությունը կարևոր դեր է խաղում և վերջինիս տիրույթում գտնվող ոլորտները հանդիսանում են երկկողմ համագործակցության լայն շրջանակ։
Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմանը, ԱԷԿ-ի նորոգման և արդիականացման ներկայիս աշխատանքներին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում հանքաարդյունաբերությամբ զբաղվող ռուսական ընկերությունների աշխատանքին։
Խնդիրը ՌԴ–ի ուշադրության կենտրոնում է. ինչի՞ մասին են խոսել ՌԴ դեսպանն ու Հակոբ Արշակյանը
Կողմերը կարևորել են նաև միջռեգիոնալ համագործակցությունը՝ այդ համատեքստում ընդգծելով հոկտեմբերի 18-19-ին Երևանում նախատեսված միջռեգիոնալ ֆորումի կարևորությունը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացվող ամենատարբեր ծրագրերի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում իրականացվող ծրագրում ռուսական կողմի մասնակցության համար։ Նախարարի խոսքով՝ այդ ծրագրերի իրականացումից հետո սահմանամերձ համայնքներում կյանքն էապես կարող է փոխվել։
Կոպիրկինն էլ իր հերթին ընդգծել է, որ երկրի զարգացմանն աջակցելու տեսանկյունից Հայաստանը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ուշադրության կենտրոնում, և այն ծրագրերը, որոնք իրականացվում են՝ միտված են հենց այդ նպատակին։