Արոնյանը Champions Chess Tour-ի եզրափակիչում հաղթեց աշխարհի չեմպիոնին

10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Champions Chess Tour շարքի եզրափակիչ փուլի 8-րդ տուրում վստահ հաղթանակ տարավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի նկատմամբ:
Արոնյանը 4 պարտիաներից բաղկացած մրցախաղում հաղթեց առաջին և չորրորդ պարտիաներում՝ ոչ –ոքի ավարտելով երկրորդ և երրորդ պարտիաները: Հանդիպման ընդհանուր հաշիվը 3: 1 է:
Արոնյանը ժամանակից շուտ հաղթեց ամերիկացի շախմատիստին Champions Chess Tour–ի եզրափակիչում
10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Յուրաքանչյուր տուրում խաղում են արագ շախմատի չորս պարտիաներից բաղկացած մրցախաղ (15 րոպե 10 վայրկյան հավելումով): Հաղթողը որոշվում է լրացուցիչ ցուցանիշներով։
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմեւը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը, Շահրիյար Մամեդյարովը (երկուսն էլ ՝ Ադրբեջան), Անիշ Գիրին (Հոլանդիա):
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար:
Լևոն Արոնյանը հաղթել է Champions Chess Tour-ի եզրափակիչում