«Մենակ հաղթանակ, տղերք». Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը

Ազգային հավաքականը նախապատրաստվում է Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ հանդիպումներին։
Sputnik
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ հանդիպումներին ընդառաջ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես են ֆուտբոլիստները մարզվում։
«Մենակ հաղթանակ. տղերք, ազգիս գոնե դուք ուրախացրեք»,–տեսանյութին կից մեկնաբանել է հավաքականի երկրպագուներից մեկը։
Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
Ի դեպ, հոկտեմբերի 4-ին նրանք կմեկնեն Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակեն նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին: Ազգային հավաքականն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման փուլի J խմբում նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, ապա 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի ընտրանու հետ։