Մեկնարկել են Red Wings ավիաընկերության Մոսկվա- Գյումրի- Մոսկվա չվերթերը

Red Wings. Արխիվային լուսանկար
Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով շաբաթական 1 չվերթ կիրականցվի՝ ամեն կիրակի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Մեկնարկել են Red Wings ավիաընկերության Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Facebook–ի էջը։
«Red Wings ավիաընկերությունն այսօրվանից սկսել է թռիչքներ իրականացել նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան։ Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով չվերթերը կիրականցվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի օրերին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի տարածքով Գյանջա-Նախիջևան չվերթեր միշտ եղել են. Քաղավիացիայի կոմիտե
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Պատմական չվերթ Բաքվի համար. Թուրքիան փակում է իր օդային սահմանը ՀՀ–ի համար, Հայաստանը` ոչ
Հիշեցնենք, որ ավիաընկերության Դոնի Ռոստով- Երևան- Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի։ Իսկ Կրասնոդար- Երևան- Կրասնոդար չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի։
Բացի այդ, Սամարա- Երևան- Սամարա երթուղով չվերթեր կիրականացվեն, որոնք էլ կմեկնարկեն հոկտեմբերի 7-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրերին: