Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայի համերգասրահն անվանվել է Շառլ Ազնավուրի պատվին

Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայի համերգասրահն անվանվել է Շառլ Ազնավուրի պատվին
Կլամարի նվագախումբը Շառլ Ազնավուրի համերգասրահում կատարել է նրա հանրահայտ երգերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայի համերգասրահն անվանվել է Շառլ Ազնավուրի պատվին։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Ազնավուրի մահվան երրորդ տարելիցն էր, որի առիթով էլ տեղի է ունեցել միջոցառումը։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի անվան համերգասրահի բացման հանդիսավոր արարողությանը։
Փարիզում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին. լուսանկարներ
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Կլամարի քաղաքապետ, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի առաջին փոխնախագահ Ժան-Դիդիե Բերժեն, Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։
Իր ելույթում Տոլմաջյանն անդրադարձել է մեծ արտիստի անգնահատելի դերին հայ-ֆրանսիական բարեկամության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։
Արխիվային տվյալներ. ինչու Ազնավուրի ընտանիքը չվերադարձավ Հայաստան
Միջոցառման ավարտին Կլամարի նվագախումբը կատարել է Շառլ Ազնավուրի հանրահայտ երգերը:
Հիշեցնենք` Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22–ին, մահացել` 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։