Դնել ակնոց և «հայտնվել» Հայաստանում. Դուբայի «ԷՔՍՊՈ 2020»-ի հայկական տաղավարի նորույթները

Դուբայի «ԷՔՍՊՈ 2020»-ը
Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը Դուբայում մեկնարկել է 2021 թ․-ի հոկտեմբերի 1-ին և կտևի 2022թ․-ի մարտի 31-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը, որպես նորագույն տեխնոլոգիաների զարգացումը գերակա ուղղություններից մեկը հռչակած երկիր, Expo 2020 Dubai ցուցահանդեսում իր տաղավարը կահավորելիս շեշտը դրել է դրանց կիրառման վրա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` լուսանկարներ հրապարակելով։
ԱՄԷ արտաքին առևտրի նախարարն ու Քերոբյանը Դուբայում պայմանավորվածություն են ձեռք բերել
«Տեխնոլոգիական մի շարք լուծումների շարքում ուշադրության է արժանի հատկապես VR (Virtual Reality) տեխնոլոգիաներով լուծումները։ Տաղավարի VR գոտին նրանց համար է, ովքեր ուզում են լինել Հայաստանում՝ առանց մի երկրից մյուսը տեղափոխվելու»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայկական տաղավարի այցելուները, նստելով հարմարավետ աթոռին և դնելով համապատասխան ակնոցը, «կհայտնվեն» Հայաստանում, «կշրջեն» ամենահայտնի զբոսաշրջային վայրերում, կտեսնեն այն ամենը, ինչով Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին

Հիշեցնենք, որ Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը Դուբայում մեկնարկել է 2021 թ․-ի հոկտեմբերի 1-ին և կտևի 2022թ․-ի մարտի 31-ը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս օրերին Դուբայում է։ Երեկ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդին այցելել էր «ԷՔՍՊՈ 2020 Դուբայ» ցուցահանդեսում գործող հայկական տաղավար։