Պարային զույգը արգենտինական տանգո է պարել «Զվարթնոց» օդանավակայանի այցելուների համար։ Պարի տեսագրությունը հրապարակվել է օդանավակայանի Facebook–յան էջում։
«Զվարթնոց» օդանավակայանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ պարողները հայեր չեն. Իրինա Իրիս Բասլիկը Բելառուսից է, Պաբլո Դանիել Մարտինեսը` Արգենտինայից:
Պարային շոուն նախաձեռնել է օդանավակայանը։