Սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Աշուն
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-ի գիշերը, 4-6-ին շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Մասնագետն ասել է՝ որ խմիչքը շատ լավ կարող է փոխարինել սուրճին
Քամին հարավ-արևելյան է, 5-10 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հոկտեմբերի 2-ի գիշերը, 4-6-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լիանա Գյուրջյանը հաղթեց թուրք ծանրորդին և դարձավ Եվրոպայի չեմպիոն
Մայրաքաղաքում հոկտեմբերի 2–ի գիշերը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի + 20...+22 աստիճան։