«Մեր՝ մեծահասակներիս հույսը դուք եք». նախագահի տիկինը ներկայացրել է իր հեղինակած նոր գիրքը

Sputnik
Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում փոքրիկ ընթերցողներին ու նրանց ծնողներին է ներկայացրել իր հեղինակած նոր՝ «Զմրուխտյա մկրատը» գիրքը։ Տեղեկությունը հայտնում են նախագահի աշխատակազմից։
Գիրքը տասներկուամյա աղջկա մասին է, ով փորձում է վերականգնել աշխարհում բարու և չարի ճիշտ հավասարակշռությունը։
Նունե Սարգսյանը ներկայացրել է իր հեղինակած նոր՝ «Զմրուխտյա մկրատը» գիրքը։
Շնորհանդեսի ընթացքում Նունե Սարգսյանը հիշեցրել է երեխաներին, թե որքան կարևոր է լինել հետաքրքրասեր և բանիմաց, որևէ տարիքում չդադարել սովորել և ձեռք բերել նոր գիտելիքներ։
«Մեր՝ մեծահասակներիս հույսը դուք եք։ Նախ և առաջ պետք է լավ սովորեք և լինեք աշխատասեր։ Մենք հույս ունենք, որ դուք բոլորդ շատ կարևոր բաներ կհորինեք աշխարհի համար, կանեք գեղեցիկ, կարևոր, յուրահատուկ հայտնագործություններ, քանի որ մեր աշխարհը կարիք ունի փոխվելու և դառնալու ավելի լավը»,- նշել է տիկին Նունե Սարգսյանը։ Նա նաև կոչ է արել փոքրիկ ընթերցասերներին հորինել և ստեղծել նոր պատմություններ, նոր հեքիաթներ։
Նունե Սարգսյանը ներկայացրել է իր հեղինակած նոր՝ «Զմրուխտյա մկրատը» գիրքը։
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են նաև Նունե Սարգսյանի գրքերի հիման վրա բեմադրված երաժշտական ու պարային կատարումներ։
Միջոցառման ավարտին փոքրիկ ընթերցողները ստացել են Հանրապետության նախագահի տիկնոջ կողմից մակագրված «Զմրուխտյա մկրատը» գիրքը։