ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորվեց. «Հրապարակ»

Sputnik
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։
Դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ կայացած դատական նիստում որոշվեց Ստեփան Գալստյանին կալանավորել երկու ամսով, հայտնում է «Հրապարակը»։
«Էլի մեղադրյալներ կլինեն. շատ տհաճ է». Տիրան Խաչատրյանը` Դավիթ Տոնոյանի դեմ քրգործի մասին
Հիշեցնենք` մինչ այդ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Ստեփան Գալստյանը: Սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Դավիթ Տոնոյանն իր դեմ հարուցված քրեական գործով առ այսօր ոչ մի ցուցմունք չի տվել. փաստաբան
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։ Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։
Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: Սեպտեմբերի 30-ին Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։