Երևանի փողոցներում ուղտեր են հայտնվել։ Անապատային կենդանիներին Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, մետրոյի «Գործարանային» կայարանի հարակից տարածքում։ Դրանք երկուսն են։ Նրանց ուղեկցում է մեկ տղամարդ։
Երևանի փողոցներում շրջող ուղտերը հավանաբար այն նույն կենդանիներն են, որոնց շուրջ 1 ամիս առաջ նկատել էին Մեղրի քաղաքում։ Ըստ երևույթին, Իրանի հետ սահմանից մինչ Հայաստանի մայրաքաղաք հասնելու համար ուղտերից 1 ամիս է պահանջվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 9-ին, Facebook սոցիալական ցանցի հայկական տիրույթում տարածվել էր Մեղրիի փողոցներով շրջող ուղտերի տեսանյութը, որը մեծ տարածում ու բուռն արձագանք էր ստացել օգտատերերի շրջանում։