Champions Chess Tour–ի եզրափակիչում Արոնյանը պարտվեց Դուդային և նահանջեց 4-րդ հորիզոնական

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել Champions Chess Tour–ի եզրափակիչ փուլում:
6-րդ տուրում հայ գրոսմայստերը պարտվել է լեհ երիտասարդ շախմատիստ Յան Քշիշտոֆ Դուդային՝ 1,5:2,5:

Վեց տուրից հետո Արոնյանը չորրորդ տեղում է։ Սերիայի եզրափակիչում առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է։

10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Յուրաքանչյուր տուրում անցկացվում է չորս արագ պարտիաներից բաղկացած խաղ (15 րոպե 10 վայրկյան հավելումով): Հաղթողը որոշվում է թայ–բրեյքում։
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմևը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը, Շահրիյար Մամեդյարովը (երկուսն էլ ՝ Ադրբեջան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ):
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար:
Հայաստանի շախմատի հավաքականը չկարողացավ դուրս գալ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ