ԱՄԷ արտաքին առևտրի նախարարն ու Քերոբյանը Դուբայում պայմանավորվածություն են ձեռք բերել

Արաբ նախարարը շրջել է հայկական տաղավարում ու ծանոթացել «էթնոթեք» կոնցեպտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդին այցելել է «ԷՔՍՊՈ 2020 Դուբայ» ցուցահանդեսում գործող հայկական տաղավար։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է այս օրերին աշխատանքային այցով Դուբայում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Տաղավարում շրջելուց ու մեր հյուրին «էթնոթեք» կոնցեպտի հետ ծանոթացնելուց հետո խոսել ենք Հայաստանում ներդրումային միջավայրի ու ներդրումային հնարավորությունների մասին, որոնք կարող են հետաքրքիր լինել արաբ ներդրողների համար»,– գրում է Քերոբյանը։
Նա նաև հայտնում է, որ արաբ պաշտոնակցի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների միջև հետագա համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու ու ընդլայնելու շուրջ։
Հիշեցնենք` «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի պաշտոնական բացման միջոցառումներին մասնակցելու նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանը, Արման Խոջոյանը, նախարարության արդյունաբերության զարգացման և Եվրասիական տնտեսական միության ու արտաքին առևտրի վարչության պետերը, նախարարի մամուլի քարտուղարն ու այլք։
Հայաստանում նախատեսում ենք ստեղծել երեք արդյունաբերական պարկ. Վահան Քերոբյան