Թուրք և ֆրանսիացի երկրպագուները բախվել են հայկական ու քրդական դրոշների պատճառով

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ֆրանսիացի երկրպագուները բարձրացրել են Քուրդիստանի և Հայաստանի դրոշները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայում կայացած «Մարսել»- «Գալաթասարայ» խաղը 38-րդ րոպեին դադարեցվել է, քանի որ երկրպագուների միջև բախում է սկսվել։
Ֆրանսիացի և թուրք երկրպագուները միմյանց վրա ճայթուկներ են նետել։ Թուրքական ակումբի գլխավոր մարզիչը մոտեցել է հյուրերի տրիբունային և փորձել անձամբ հանգստացնել երկրպագուներին։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ֆրանսիացի երկրպագուները բարձրացրել են Հայաստանի և Քրդստանի աշխատավորական կուսակցության դրոշները։ Տեսանյութում երևում է՝ ինչպես են այրվում տրիբունաներից մի քանիսը։ Հրշեջները փորձում են ջրի շիթով հանգցնել կրակը։
Թուրք և ֆրանսիացի երկրպագուները բախվել են իրար հայկական ու քրդական դրոշների պատճառով