ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19:50-ի սահմաններում Higer մակնիշի թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն։ Վիրավորը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ավտոբուսը պատկանում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը և սպասարկում է Ավան Առինջ-Նորաբաց գյուղ երթուղին:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: