Մասնագետն ասել է՝ որ խմիչքը շատ լավ կարող է փոխարինել սուրճին

Սուրճ
Սննդաբան Տատյանա Զալետովան վստահ է, որ միանգամայն հնարավոր է հրաժարվելը սուրճից: Բավական է միայն կարգավորել քնի ռեժիմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Սննդի մասնագետ Տատյանա Զալետովան Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է՝ ինչպես հրաժարվել կամ գոնե կրճատել սուրճի օգտագործումը, որի չարաշահումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել:
Այսպես, սննդաբանի խոսքով, որպես այլընտրանք կարելի է օգտագործել եղերդակը (цикорий), որը շատ նման է սուրճին ինչպես համով, այնպես էլ գույնով, բայց առույգացնող ազդեցություն չունի։
Ինչպես է սուրճն օգնում լյարդին․ գիտնականների անսպասելի բացահայտումը
Զալետովան պարզաբանել՝ քանի որ եղերդակը կոֆեին չի պարունակում, այն գործում է ավելի շուտ հոգեբանական մակարդակով, այնպես որ այն կարող են օգտագործել հիպերտոնիկներն ու մարդիկ, որոնք տառապում են օստեոպորոզից ու խնդիրներ ունեն կալցիումի յուրացման հետ։
Եղերդակին պետք է ուշադրություն դարձնեն նաև մարդիկ, որոնք ունեն ուշադրության դեֆիցիտի համախտանիշ, քրոնիկ հոգնածության համախտանիշ, կախվածություն կոֆեինից։ Ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները նույնպես ուղղակի ցուցում են սուրճից հրաժարվելու համար։
Թե՞յն է օգտակար, թե՞ սուրճը
Սուրճի օգտագործումը կրճատելու ամենապարզ միջոցը քնի ու հանգստի ռեժիմի կարգավորումն է: Բժիշկը խորհուրդ է տալիս մարդկանց չհասցնել իրենց այն վիճակի, երբ մշտապես անհրաժեշտ է կոֆեինի խթան ստանալ: Բացի այդ, կարելի է օգտագործել սնունդ, որը խթանում է նյարդային համակարգը, բայց ավելի մեղմ (համեմունքներ, եթերային յուղեր, ցիտրուսային մրգեր և այլն)։