Կառավարությունն ու ռուսական կողմը մեկնաբանել են պղնձամոլիբդենային կոմբինատի գործարքը

Նիկոլ Փաշինյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում. Արխիվային լուսանկար
Ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարությանն էր նվիրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր ունեցած բաժնեմասը։ Կառավարությունն էլ երեկ որոշում էր կայացրել ընդունել նվիրատվությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի -Sputnik. ՀՀ կառավարությունը պարզաբանում է տարածել, որտեղ որոշ տեղեկություններ է հրապարակել երեկ պաշտոնապես հայտարարված գործարքի մասին, ըստ որի ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարությանն էր նվիրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր ունեցած բաժնեմասը։ Կառավարությունն էլ երեկ որոշում էր կայացրել ընդունել նվիրատվությունը։
Ընդ որում, ըստ կառավարության որոշման` կառավարությանը նվիրաբերված բաժնեմասը կազմել էր բաժնետոմսերի 25%–ը։
Տուրքի մասին օրե՞նք, թե՞ քաղաքական «չագուճ». ի՞նչ է կատարվում ՀՀ պղնձամոլիբդենի բիզնեսում
Սակայն այսօր տարածած հաղորդագրության մեջ կառավարությունը հստակեցրել է, որ իրական բաժնեմասը ոչ թե 25, այլ 15 տոկոս է։
««Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60%-ը։ ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը, որն էլ հետևապես անցել է ՀՀ սեփականությանը։ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը 2021թ. սեպտեմբերի 30-ին ձեռք էր բերել ԶՊՄԿ֊ի 60%-ը»,– հայտնում են կառավարությունից։

Բացի այդ կառավարությունը ներկայացնում է նաև «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյի մեկնաբանությունը գործարքի վերաբերյալ։

«Գեոպրոմայնինգ» ընկերությունը Հայաստանում ներկայություն ունի երկար տարիներ, և մենք արդեն գրեթե 2 տասնամյակ է վստահելի գործընկեր ենք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար: Ուրախ ենք մեր բիզնեսը Հայաստանում ավելի ընդլայնելու և ԶՊՄԿ-ում մեծամասնական մասնաբաժին ձեռք բերելու հնարավորության կապակցությամբ՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանի Հանրապետության 15% բաժնեմասնակցությունը ԶՊՄԿ-ի սեփական կապիտալում: Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է»,– ասել է նա։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից 2-ին ձերբակալել են. Վահե Հակոբյան
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ շնորհակալություն է հայտնել «Արդյունաբերական ընկերությանը»՝ Հայաստանի ժողովրդին երկրի խոշորագույն ակտիվներից մեկում մասնաբաժին ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Նա շեշտել է, որ սա տարածված գործելակերպ է հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում։