ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետին

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան
Արմեն Սարգսյանը փաստաթուղթը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Խաչատուր Խաչատրյանին ազատել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Խաչատուր Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»,– նշված է հրամանագրում:
Հիշեցնենք` Խաչատրյանը համալսարանի պետ էր նշանակվել 2019 թվականի ապրիլին։
ՊԲ նախկին հրամանատարը Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական է նշանակվել