«Հայրիկին է նման». Սիրուն Մինասը հրապարակել է որդու նոր լուսանկարները

Սիրուն Մինաս
Գաբրիելը, որի մեկ տարին լրացել է հուլիսին, գերել է Սիրունի էջի հետևորդներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի նախկին մասնակից Սիրուն Մինասը Instagram–ի իր էջում որդու` Գաբրիելի նոր լուսանկարներն է հրապարակել։
Թխահեր փոքրիկը, որին նկարել են բնության գրկում, բնականաբար անտարբեր չի թողել Սիրունի էջի հետևորդներին։ «Հրաշք տղա։ Հայրիկին է նման։ Շատ համովն է»,– մեկնաբանություններում գրել են նրանք։
Ինչպես է Սիրուն Մինասը նշել որդու առաջին տարեդարձը. լուսանկարներ և տեսանյութ
Նշենք, որ Սիրունի և Ռաֆայելի առաջնեկը լույս աշխարհ եկավ 2020 թվականի հուլիսին։ Սիրունը որդու ծնվելուց հետո արագ վերադարձավ իր բժշկական աշխատանքին և սկսեց հաղորդում վարել Հանրային հեռուստաընկերության եթերում։ Սիրունը և Ռաֆայելը շուտով երկրորդ անգամ ծնող կդառնան։
«Ի՜նչ սիրուն եք». Սիրուն Մինասն ընտանեկան լուսանկար է հրապարակել Եգիպտոսից