ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ տիկնոջ՝ Կարինա Արզումանովայի հետ այցելել է Գեղարդ, Սևանա լիճ և Սևանավանք։
Համապատասխան լուսանկարները Instagram-ի իր էջում հրապարակել է երաժշտի կինը։
«Դե ինչ ասեմ։ Հայաստանում սիրո ալիքը նորից գլխով ծածկեց մեզ... երրորդ դարում կառուցված ժայռափոր վանքը։ Անձեռնմխելի, համեստ, շքեղ և գեղեցիկ. սարեր, մայրամուտ, երջանկության արցունքներ»,–գրել է նա։
Մի շարք լուսանկարներ արվել են նաև Սևանա լճում։
Եվգենի Կիսինը Հայաստանում էր սեպտեմբերի 26-29-ը։ Երևանի բնակիչները հնարավորություն են ստացել վայելելու լեգենդար դաշնակահարի վիրտուոզ կատարումը։
Եվգենի Կիսինն ու Կարինա Արզումանովան ամուսնացել են 2017-ի մարտի 10-ին` Պրահայում։ Հայտնի է, որ Եվգենին և Կարինան մանկուց ծանոթ են ու լավ ընկերներ են: