Հայաստան-ԵՄ համագործակցությունն են քննարկել Արմեն Սարգսյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը

Չեխիայի արտգործնախարարն ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ այցի նպատակն է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին, հատկապես խթանել գործարար կապերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկին և նրան ուղեկցող պատվիրակությանը, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում Սարգսյանը նշել է, որ երկու երկրներն ունեն բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչը լավ հիմք է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար:
Չեխիան մտադիր է հոգեբանական աջակցություն տրամադրել պատերազմից տուժած ընտանիքներին
Սարգսյանի խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ և կարող են շատ բան անել միասին, միմյանցից շատ բան սովորել:
«Անհրաժեշտ է քննարկել ապագային միտված ծրագրեր, որոնք հաշվի կառնեն առկա ներուժն ու կնպաստեն երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- ասել է նախագահը:
Չեխիայի արտգործնախարարն իր հերթին ասել է, որ այցի նպատակն է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին, հատկապես խթանել գործարար կապերը:
ՀՀ–ն բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը. Միրզոյան
Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:
Այսօր` ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ընդունել Կուհանեկի գլխավորած պատվիրակությանը: