ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Չեռնոգորիայում ձերբակալվել է ծնունդով Ադրբեջանից գործարար Թելման Իսմայիլովը՝ Մոսկվայի Չերկիզովյան շուկայի նախկին տնօրենը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Չեռնոգորիայի լրատվամիջոցներին։
Ռուսաստանում Իսմայիլովը, ինչպես նաև նրա եղբայր Վագիֆը, կրկնակի սպանության ու զենքի ապօրինի շրջանառության գործով հետախուզության մեջ էին: Դատարանը նրանց նկատմամբ հեռակա կալանքի մասին որոշում էր կայացրել։ Թելման Իսմայիլովին ձերբակալել են Պոդգորիցայում՝ ռուսական օրդերով։
Իսմայիլովն ամենահարուստ ռուսաստանցի գործարարների ցանկում է։ 2009 թվականին նրանով հետաքրքրել են ՌԴ իրավապահ մարմինները, բազմաթիվ հարցեր էին առաջացել Իսմայիլովի գլխավոր ակտիվի՝ Չերկիզովյան շուկայի վերաբերյալ։ Այս պահին այն համարվում էր մանրամեծածախ առևտրի խոշորագույն կենտրոնը։
Շուկան փակվել է սանիտարական տեսչական մարմնի կողմից բազմաթիվ խախտումների հայտնաբերումից հետո։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ Թելման Իսմայիլովը երկու գործարարի սպանություն է կազմակերպել։ Հանցագործությունը կատարող Մեհման Քերիմովին դատարանը դատապարտել է 13 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։