Արքայական հարսանիք. Ռոմանովների ժառանգորդի պսակադրությունը Սանկտ Պետերբուրգում

Ռոմանովի կինը ՝ իտալուհի Ռեբեկա Բետարինին, Բելգիայում Իտալիայի դեսպանի դուստրն է։
Sputnik
1 / 15

Մեծ իշխան Գեորգի Ռոմանովը և Ռեբեկա Բետարինին համբուրվում են Սանկտ Պետերբուրգում գտնվող Իսակովյան տաճարում։

2 / 15

Մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնան Սանկտ Պետերբուրգի Իսակովյան տաճարում որդու պսակադրության ժամանակ:

3 / 15

Սանկտ Պետերբուրգի Իսակովյան տաճարում Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովը (ձախից) և Ռեբեկա Բետարինին, որը ուղղափառություն ընդունելուց հետո դարձավ Վիկտորյա Ռոմանովա։

4 / 15

Մեծ իշխան Գեորգի Ռոմանովը և Ռեբեկա Բետարինին Սանկտ Պետերբուրգի Իսակովյան տաճարում պսակադրության ժամանակ

5 / 15

Մեծ իշխան Գեորգի Ռոմանովի և Ռեբեկա Բետարինիի պսակադրության հյուրերը Սանկտ Պետերբուրգի Իսակովյան տաճարում

6 / 15

Սանկտ Պետերբուրգի Իսակովյան տաճարում Մեծ իշխան Գեորգի Ռոմանովը և Ռեբեկա Բետարինին, որը ուղղափառություն ընդունելուց հետո դարձավ Վիկտորյա Ռոմանովա։

7 / 15

Փաստաբան Պավել Աստախովը Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովի և Ռեբեկա Բետարինիի պսակադրության արարողության ժամանակ։

8 / 15

Մեծ իշխան Գեորգի Ռոմանովը և Ռեբեկա Բետարինին Սանկտ Պետերբուրգի Իսակովյան տաճարում պսակադրության ժամանակ։

9 / 15

Աղջիկները` Մեծ իշխան Գեորգի Ռոմանովի և Ռեբեկա Բետարինիի պսակադրության ժամանակ։

10 / 15

Մեծ իշխան Գեորգի Ռոմանովը և Ռեբեկա Բետարինին Սանկտ Պետերբուրգի Իսակովյան տաճարում պսակադրության ժամանակ։

11 / 15

Մեծ իշխան Գեորգի Ռոմանովի և Ռեբեկա Բետարինիի պսակադրության հյուրերը նախքան արարողության սկսվելը։

12 / 15

Մեծ իշխան Գեորգի Ռոմանովի և Ռեբեկա Բետարինիի պսակադրության արարողությունը Սանկտ Պետերբուրգի Իսակովյան տաճարում։

13 / 15

Մեծ իշխան Գեորգի Ռոմանովը Սանկտ Պետերբուրգի Իսակովյան տաճարում՝ պսակադրության ժամանակ։

14 / 15

Մեծ իշխան Գեորգի Ռոմանովը և Ռեբեկա Բետարինին Սանկտ Պետերբուրգի Իսակովյան տաճարում պսակադրությունից հետո։

15 / 15

Սանկտ Պետերբուրգի Իսակովյան տաճարը

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ցարական տոհմի ժառանգ Գեորգի Ռոմանովի պսակադրության մեծ արարողությունը: Մեծ իշխանը և դիվանագետ Ռեբեկա Բետարինին ամուսնացել են Մոսկվայում, սակայն հիմնական տոնակատարությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում: Պսակադրության վայր է ընտրվել հյուսիսային մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Իսակովյան տաճարը, որը հատուկ մի քանի ժամով փակել են բարձրաստիճան հյուրերի և ցարական տոհմի անդամների համար, որոնք Պետերբուրգ են ժամանել աշխարհի տարբեր քաղաքներից: Պսակադրությանը մասնակցել են ավելի քան 1500 հյուրեր:
Գեորգի Ռոմանովը տաճար է եկել դասական սև կոստյումով, իսկ Ռեբեկա Բետարինին ներկայացել է սպիտակ երկար զգեստով։
Իսակովյան տաճարում սիրահարները մատանիներ են փոխանակել և համբուրվել են։
Նշենք, որ Գեորգի Ռոմանովը Ռոմանովների ցարական տոհմի ժառանգն է։ Նա Մարիա Ռոմանովայի և պրուսական արքայազն Ֆրանց-Վիլհելմ Հոհենցոլերի որդին է։ Նրա մայրը Մեծ իշխան Կիրիլ Վլադիմիրովիչի թոռնուհին է: Երբ 1917-ին բոլշևիկները եկան իշխանության, Կիրիլ Վլադիմիրովիչն իրեն ցար հռչակեց, չնայած որ աքսորի մեջ էր։ Նա Նիկոլայ II-ի զարմիկն էր:
Գեորգի Միխայլովիչը ծնվել է Մադրիդում, եվրոպական կրթություն է ստացել և աշխատել է Եվրախորհրդարանում, Եվրահանձնաժողովում, որտեղ էլ ծանոթացել է ապագա կնոջ հետ:
Ռոմանովի կինը ՝ իտալուհի Ռեբեկա Բետարինին, Բելգիայում Իտալիայի դեսպանի դուստրն է։ Հանուն ապագա ամուսնու՝ նա ուղղափառություն է ընդունել։
Հիշեցնենք, որ զույգը Մոսկվայում ամուսնացել է սեպտեմբերի 24-ին։ Վերջին մի քանի օրերը զույգն անցկացրել է Պետերբուրգում ՝ պատրաստվելով պսակադրությանը ռուսական եկեղեցու բոլոր կանոններով։