Անձրև և ամպրոպ է սպասվում. եղանակի տեսություն

Տավուշ. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը, 4-5-ը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Հոկտեմբերի 1-ից ՊԵԿ–ում կգործարկվի «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը
Քամին հարավ-արևելյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 3-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը, 4-5- ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանում կանխիկ վճարումներն ու գործարքներն էապես կսահմանափակվեն
Մայրաքաղաքում հոկտեմբերի 1–ին կլինի 12-14 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +28...+20 աստիճան։