Ադրբեջանը 44-օրյա պատերազմում մահացածների նոր թիվ է հրապարակել

Защитный шлем азербайджанского военнослужащего.
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի մայրաքաղաքում զոհերի լուսանկարներով անցկացված հիշատակի երթը բազմաթիվ հարցեր էր առաջացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն Արցախյան 44-օրյա պատերազմում իր կրած կորուստների նորացված տվյալ է հայտարարել։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի զինվորական դատախազ, գեներալ-լեյտենանտ Խանլար Վելիևին, հաստատված զոհերի պաշտոնական թիվը հասել է 2907–ի։
Ական
Կովսականում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի` տվյալները թարմացվել են զոհերի դիերի նույնականացման արդյունքում։ Ըստ այդմ` թիվն ավելացել է 3-ով։ Նա նաև հայտնել է, որ անհետ կորածների թիվը ներկա պահին նախկին 10-ի փոխարեն 7 է։
Տարի, որը շատ բան փոխեց. Արցախում 44-օրյա պատերազմի որոշ արդյունքների ու հետևանքների մասին
Նշենք, որ զոհերի վերջին տվյալներն Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել էր հունիսի 14–ին, երբ զոհերի թիվը 2904 էր, անհետ կորածներինը` 10։
Նա ընդամենը ութ տարեկան էր․ 44-օրյա պատերազմի առաջին զոհի պատմությունը
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում զոհերի լուսանկարներով անցկացված հիշատակի երթը բազմաթիվ հարցեր էր առաջացրել, քանի որ լուսանկարների թիվը ակնհայտորեն գերազանցել էր զոհերի պաշտոնապես հայտարարված տվյալները։
Պատերազմի ընթացքում զոհվել է Արցախի ՊԲ 742 զինծառայող. Ղազարյանը ներկայացրեց կորուստները