Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր կայացավ Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի (Հայկ Հակոբյան) հոգեհանգստի արարողությունը։ Երգիչներ, արվեստագետներ, դերասաններ, քաղաքական գործիչներ, ընկերներ, հարազատներ, պարզապես նրա արվեստի սիրահարներ. արտիստին հրաժեշտ տալու համար եկեղեցու մուտքի մոտ հերթ էր գոյացել։
Սիրելի երգչի անժամանակ մահը սգում էին բոլորը։ Նա բոլորի հոգում սիրո տողեր թողեց։
Հայկոն մահացել է սեպտեմբերի 29–ին, 48–րդ տարեկանում։ Նա վարակվել էր կորոնավիրուսով և տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում։
Նրա մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել ՀՀ նախագահԱրմենՍարգսյանն ու վարչապետՆիկոլՓաշինյանը։