Հայաստանի որոշ հատվածներում ջերմաստիճանը կհասնի +13–ի. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերն անձրևային կլինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչև հոկտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
ԱԻՆ–ի հրապարակած աղյուսակի համաձայն` ամենացածր ջերմաստիճանն այսօր կգրանցվի Լոռիում` +10-ից +13։
Եղանակի տեսություն
Երևանում անձրև կտեղա երեկոյան ժամերին։ Ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +20-ից +22–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +10-ից +12։
Որքա՞ն կթանկանա ջուրը. «Վեոլիա ջուրը» առաջարկ է ներկայացրել