Արոնյանը պարտվել է Ռաջաբովին, բայց պահպանել է 3-րդ տեղը Champions Chess Tour-ում

Լևոն Արոնյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Champions Chess Tour շարքի եզրափակիչ փուլի 5-րդ տուրում 1,5:2,5 հաշվով պարտվել է ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովին։
ՀՀ նախագահը շախմատ է խաղացել գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հետ և նրան պարգևատրել շքանշանով
5 տուրից հետո Արոնյանը 16,5 միավորով երրորդ տեղում է։ Առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որը հավաքել է 26 միավոր, երկրորդ տեղում է ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոն, որն ունի 23 միավոր:
10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Յուրաքանչյուր տուրում կխաղան չորս արագ պարտիաներից բաղկացած խաղ (15 րոպե 10 վայրկյան հավելումով): Հաղթողը որոշվում է թայ–բրեյքում։
Հայաստանի կանանց հավաքականը դուրս եկավ շախմատի աշխարհի թիմային առաջնության փլեյ-օֆֆ
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմևը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը, Շահրիյար Մամեդյարովը (երկուսն էլ ՝ Ադրբեջան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ):
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար: