ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանը պայմանագրեր է կնքել թուրքական ընկերությունների հետ` Արցախում իր վերահսկողության տակ գտնվող երեք հանքավայրերի զարգացման համար: Այս մասին Twitter- ում գրել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովը:
Պայմանագրեր են կնքվել թուրքական Eti Bakır A.Ş. և Artvin Maden A.Ş.B ընկերությունների հետ՝ երեք հանքավայրերի երկրաբանական հետախուզման և շահագործման վերաբերյալ։ Հանքավայրերի գտնվելու վայրերը և այլ տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ նրանցից մեկը գտնվում է Քարվաճառի շրջանում:
Ջաբբարովն ասել է, որ դա «կարագացնի տարածաշրջանի տնտեսական վերաինտեգրումը»:
Նկատենք, որ այս տարվա մայիսի 29 -ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Գաշգաչայ», «Էլբեյդաշ» և «Ագդուզդագ» հանքաքարերի ուսումնասիրման, հետազոտման, հետախուզման, մշակման և շահագործման հետ կապված որոշ հարցերի կարգավորման մասին: